Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում և Կասպիյսկ քաղաքում կիրակի վաղ առավոտյան սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ շտաբը։
Կասպիյսկում և Մախաչկալայի մի շարք շրջաններում մի շարք սահմանափակումներ են գործում տեղի բնակիչների համար։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ հատուկ ջոկատայինները Կասպիյսկի և Մախաչկալայի մի քանի բնակարաններում արգելափակել են ենթադրյալ ահաբեկիչներին։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են։
