ԱՂԲՅՈՒՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ՃՇԳՐԻՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Այս մասին հայտնել է  փորձագետ Մարկ Ռոշը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները։ Ինֆորմացիան հրապարակել է Us Weekly-ն։

«Ըստ լավատեղյակ աղբյուրի, ամեն բան վկայում է այն մասին, որ  Քեյթ Միդլթոնը ենթարկվել է հիստերէկտոմիայի և որ նա հաստ աղիքի քաղցկեղ ունի»,- ասել է Ռոշը։

Ինչպես հայտնում է Life.ru-ն, նա հավելել է, որ Միդլթոնը Զատկի տոներն անցկացնում է Նորֆոլկի Anmer Hall կալվածքում ամուսնու և երեխաների հետ։

Ներքին տեղեկությունների համաձայն՝ նրա առողջությունն այժմ լավագույն վիճակում չէ, սակայն արքայազն Ուիլյամն ամեն ինչ անում է կնոջն աջակցելու համար, և երեխաները նույնպես տեղյակ են, թե ինչ է կատարվում։

 

Կիսվել սոց․ ցանցերում