Դիլիջանում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, սոճիներ են հատվել

Մարտի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ 63-ամյա մի տղամարդ «Դիլիջան» անտառպետությանը պատկանող՝ գերեզմանոցի հարակից տարածքում ապօրինի հատել է ծառեր:

ՆԳՆ հաղորդմամբ՝ բաժին հրավիրված տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է, որ անձնական կարիքների համար երկու օր առաջ ապօրինի հատել է երկու սոճի:

Պատճառվել է 200 հազար դրամի վնաս:

Կիսվել սոց․ ցանցերում