Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետը Կիևի իր աշխատասենյակում ինքնասպան է եղել։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 28-ին, հայտնում է Strana.ua-ի ուկրաինական հրատարակությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Հստակեցվում է, որ խոսքն Անվտանգության ծառայության հատուկ կապի վարչության պետի տեղակալ Դմիտրի Բակաեւի մասին է։ Նրա կողքին գրություն է հայտնաբերվել, որում Բակաևը խնդրել է մահվան համար մեղադրել իր ղեկավարությանը։
ՀՔԾ մի քանի աշխատակիցներ հարցաքննվել են, ասվում է հաղորդագրության մեջ։
