Ճիչ, шգրեսիա, աղմուկ-աղաղակ. ի՞նչ են ուզում Դոգի համակիրները

 

«Նիկոլը խաբել ա, կռուտիտ ա արել, ծախել ա, դավաճանել ա»,- այսպիսի վանկարկումներով մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ ագրեսիվ տրամադրված կանայք, ակցիա էին անցկացնում Երեւանի կենտրոնում։ Հանրահայտ Դոգի՝ Վարդան Ղուկասյանի աջակիցներն էին։ Հետն էլ կոչ էին անում, որ ոստիկանները միանան իրենց, քանի որ Նիկոլը սովորեցրել է՝ ոստիկանը մե-րն է։

«Հե-ռա-ցի՛ր»,- հիստերիկ վանկարկում էր մի կին՝ ասելով, որ թուրքի հետ չենք կարող բարեկամանալ, նրա նպատակը հային ոչնչացնելն է։ Կինը հիստերիկ վանկարկումներով հիշեցրեց, որ    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները նույնիսկ Հովհաննես Թումանյան չեն կարդացել, ինչի՞ մասին է խոսքը։

Իսկ թե այդ ընթացքում որտե՞ղ էր Վարդան Ղուկասյանը, ինչո՞ւ չերեւաց՝ ոչ ոք չէր հարցնում։

Ինչո՞ւ էր նա առաջին պլան բերել «մատյան գնդի» «անձնազոհ» կանանց, այլ՝ ավելի քաղաքականապես հասուն ու հավասարակշռված համակիրներ չունի՞։

Չէ՞ որ, ագրեսիայի, աղմուկ-աղաղակի մեջ հասկանալի չի լինում, թե որն է նրանց ուզածը։

Հավանաբար այդ ամենի հետեւում կանգնած եւ իր կիսաքաղց համակիրներին ուղղորդող Դոգը ընդմիջման էր գնացել՝ նրանց թողնելով Աստծո հույսին։

Կիսվել սոց․ ցանցերում