Թուրքիայի Թոքաթ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
CNN Turk-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Երկրաշարժը տեղի է ունեցել 12,38 կմ խորության վրա, ավերածություններ չկան։
