ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հրավիրում է դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին, գիտնականներին մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում կազմակերպվող «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսին: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, որից հետո ժամը 11:00-ից մինչև 20:00-ն հյուրերը շրջայց են կատարում տաղավարներով:
Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պետական խոշոր բուհերը և ՀՀ ԳԱԱ գործընկերները:
Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվում են գիտական փորձեր, անցկացվում են հետաքրքիր վիկտորինաներ, որոնց մասնակիցները կստանան նվերներ:
Ցուցահանդեսը անցկացվում է ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի բակում՝ Մարշալ Բաղրամյան 24:
