Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել էր «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել էր 2-1 հաշվով։ Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել է Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։
Թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձել է թոփ-5 լիգաները ներկայացնող երկրի չեմպիոն։
Խաղի ավարտից հետո Մխիթարյանը X-ի իր միկրոբլոկում գրել է․
«Մեկ ակումբ, մեկ սեր, երկու աստղ»։
Հենրիխ Մխիթարյանը նաև 21-րդ դարի առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է Եվրոպայի թոփ առաջնության տիտղոս: