Հայաստանի և Ադрբեջшնի սшհմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սшհմшնային սյուն է տեղադրվել

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում օրեր առաջ տեղադրվել էր առաջին սահմանային սյունը:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ունեն 12 կմ չվիճարկվող սահման։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանի Հանրապետությունն է։

Կիսվել սոց․ ցանցերում