Բեռլինում կայացել է Շոլց-Աлիև հանդիպումը

Բեռլինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի միջև առանձին հանդիպում, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ հանդիպումներից հետո Շոլցն ու Ալիևը մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է 15-րդ Պետերսբերգյան կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը:

Կիսվել սոց․ ցանցերում