ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

Պոդպոմոգովը Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչն է, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկը👏
🏵Երեկոյի առանցքում Վալենտին Պոդպոմոգովի «Խորհրդավոր ընթրիք կամ Sors» հայտնի կտավն է: Կցուցադրվեն նաև արխիվային տեսանյութեր և հատվածներ տարբեր ֆիլմերից:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/21940
Կիսվել սոց․ ցանցերում