Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2003 թվականից սկսած ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Այս օրը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 100-ից ավելի երկրներում:
‼ 2024 թվականին օրվա կարգախոսն է՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա»:
Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրում անվտանգության ապահովմանն ու դրա բացակայության հետևանքով մահացությունների թվին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ կոչ է անում
❗ հետևե՛լ աշխատանքի անվտանգության կանոններին, խուսափե՛լ չարդարացված ռիսկերից։
Հիշե՛ք, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։
Կիսվել սոց․ ցանցերում