Տեսանյութ․Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երբ երկու շաբաթ առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի էիմը թողարկել է նրա վերջին երգը, ոչ Ընը, ոչ էլ թիմը ա հավանաբար չեն  կանխատեսել, որ այն կդառնա TikTok-ի հիթը:

BBC-ն գրում է, որ ամբողջությամբ քարոզչական տեսանյութը արագորեն տարածվել է համացանցում:

Հյուսիսային Կորեայի սինթ-փոփը հստակորեն դիմել էր Z սերնդին պատկանող օգտատերերին (այսինքն՝ 1990-ականների վերջին — 2000-ականների սկզբին ծնված մարդկանց):

Նրանցից շատերը հստակ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է ասվում «հիթի» տեքստում, որտեղ փառաբանվում,  գովաբանվում է  մի մարդ, ով խոստացել էր «ամբողջությամբ ոչնչացնել Միացյալ Նահանգները» և արձակել տասնյակ բալիստիկ հրթիռներ, ում աշխարհի գերակշիռ մասում համարում են ամենախիստ բռնապետերից մեկը:

Ինչի մասին է հիթը և ինչու է անհանգստացնող

«Եկեք երգենք Կիմ Չեն Ընի՝ մեծ առաջնորդի գովքը, Մենք հպարտ կլինենք Կիմ Չեն Ընով՝ մեր բարեկամասեր հորով»,- ասվում է երգում, որը շրջանառողները այն «պարզապես հիանալի մեղեդի» և «խանդավառ, հիշվող հիթ» են որակում:

Սակայն լավատեսական փոփ երաժշտության հետևում իրականում շատ ավելի չարաբաստիկ երևույթ կան, ահազանգում են փորձագետները:

«Friendly Father» («Բարեկամասեր հայրը») վերնագրված երգը վերջին 50 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայում թողարկված քարոզչական փոփ երգերի շարքից ընդամենը վերջինն է:

Այն լավատեսական նոտաներով է, արագ տեմպով և շատ գրավիչ. այս բոլոր հատկանիշները երգը շատ նման են դարձնում արևմտյան փոփ հիթերին:

Այնուամենայնիվ, այն նաև ունի խորհրդային ժամանակաշրջանի որոշ ազդեցություններ, երգը նկարագրվում են որպես «ABBA-ի ոճի մի բան»՝ այն դասելով շվեդական հանրահայտ խմբի հետ: Իրականում, թիմը, որն աշխատել է երգի վրա, ցանկացել է ոչ միայն բռնատիրական կարգերով ապրող Հյուսիսային Կորեայում, այլև աշխարհի մյուս ծայրերում մարդիկ Չեն Ընին ընդունեն որպես առաջնորդ, որին «սիրում են», հուզվում նրան տեսնելիս, արտասվելով գրկում նրան ու պարզապես պաշտում:

Հիթային դարձած երգը պարունակում է կոմերցիոն նկատառումներ.  իշխանությունները ցանկանում են, որ հուզիչ մեղեդին «տպվի» մարդկանց մտքերում: Հիթը ստեղծված է տիկտոկյան պարզունակ ոճին հավատարիմ՝ ռիթմիկ, պարզ բառերով, ուրախ տեմպով, որպեսզի յուրաքանչյուր ոք կաողանա արագությամբ հիշել ու երգը կրկնել:

Հյուսիսային Կորեայում ստեղծագործական ազատությունն անթույլատրելի է. երաժիշտներին, արվեստագետներին և գրողներին արգելվում է ստեղծագործություններ ստեղծել զուտ հանուն արվեստի։

Երկրում արմատացած հնամենի բարքերի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի ողջ արվեստը պետք է ծառայի քաղաքացիների դասակարգային կրթությանը և, մասնավորապես, սովորեցնի նրանց, թե ինչու պետք է երախտագիտության զգացում և հավատարմություն ունենալ  կուսակցությանև առաջնորդի նկատմամբ:

Հյուսիսային Կորեայի կառավարությունը հավատում է այն տեսությանը, որ յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է պարունակի գաղափարական «սերմ», ուղերձ, որն այնուհետև զանգվածաբար տարածվում է արվեստի միջոցով, իսկ արվեստի ճյուղերից Փհենյանն ակտիվորեն օգտագործում է հենց երաժշտությունը:

Երկրում դեգրադացման մեքենան այնքան խորն է գործում, որ հյուսիսկորեացիներն ամեն առավոտ արթնանում են քաղաքային հրապարակներից հնչող քարոզչական երգերի ներքո, որոնց մեծ մասի բառերը տպվում են թերթերում, որպեսզի քաղաքացիներն անգիր սովորեն և զուգահեռ երգեն:

Ինչ կա երգի տողատակերում

Նրանց համար, ովքեր հետևում են Հյուսիսային Կորեայի ռեժիմին, անցյալ ամիս թողարկված երկու րոպեանոց թրեքը բերում է նոր և բավականին անհանգստացնող նորություններ: Բանն այն է, որ թեև սա Կիմ Չեն Ընին նվիրված առաջին երգը չէ, բայց այն նկատելիորեն տարբերվում է նախկինում թողարկվածներից՝ օգտագործված լեզվով և բառերի շարքով։

Կիմ Չեն Ընն այնտեղ անվանվում  է «հայր» և «մեծ»՝ տերմիններ, որոնք նախկինում կիրառվում էին ԿԺԴՀ-ի առաջին ղեկավարի՝ նրա պապ Կիմ Իր Սենի նկատմամբ։

ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավարին երգում անվանում են «Մեծ հետնորդ», երբ նա ստանձնել է իշխանության ղեկը 2012 թվականին՝ հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո։

Դրանից հետո անցել է ավելի քան մեկ տասնամյակ, և վերլուծաբանները կարծում են, որ նոր լեզուն կարող է նշան լինել, որ Կիմ Չեն Ընը ամրապնդում է իր իմիջը որպես Հյուսիսային Կորեայի «գերագույն առաջնորդ»:

Նա վերջերս փոխել է նաև մեկ այլ քարոզչական երգի բառերը՝ փոխելով հին երգի «մեր հայր Կիմ Իր Սուն» բառերը «մեր հայր Կիմ Չեն Ընի»:

Այս ամենը կարող է ցույց տալ նրա շարժման ուղղությունը։ Որպես երկրի ղեկավար՝ նա գնալով ավելի է թշնամանում արտաքին աշխարհի նկատմամբ և ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում իր հռետորաբանության մեջ՝ խոստանալով մեծացնել պետության ռազմական հնարավորությունները:

Այս տարվա սկզբին Ընը ասել է, որ Հյուսիսը այլևս չի ձգտի վերամիավորվել Հարավի հետ, որը, ըստ նրա, «հանրության թիվ մեկ թշնամին է»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Փհենյանը քանդել է նաև Վերամիավորման կամարը՝ ճարտարապետական կոմպոզիցիա, որը խորհրդանշում էր Հարավային Կորեայի հետ վերամիավորման հույսը և Կիմ Չեն Ընի պապի ժառանգության խորհրդանիշն էր։

TikTok-ի օգտատերերը թքած ունեն բովանդակության վրա

TikTok-ի օգտատերերը պարզապես երաժշտություն են լսում։ Ոմանք ասում են, որ այն անընդհատ ականջակալներում ունեն՝ աշխատանքի ճանապարհին, մարզասրահում, երբ տնային աշխատանք են կատարում։

Մյուսները հարգանքի տուրք են մատուցում նոստալգիային. երգը նրանց հիշեցնում է հին իսպանական և ֆրանսիական փոփ երաժշտությունը կամ արևելաեվրոպական ոճի երգերը:

Շատ ամերիկացի օգտատերեր չէին կարող չնկատել այն փաստը, որ կոմունիստական երգը վիրուսային է դարձել չինական հավելվածում, մինչ ԱՄՆ օրենսդիրները փորձում են արգելել այն:

Բրիտանական TikToker Matas Kardokas-ը մի քանի մեմ տեսահոլովակներ է պատրաստել՝ օգտագործելով հյուսիսկորեական քարոզչական երգերը: Նրանցից մեկն ասում է. «Թրենդային սրճարանում ոչ ոք չգիտի, որ ես հիմա Հյուսիսային Կորեայի քարոզչական երաժշտություն եմ լսում». այն հավաքել է ավելի քան 400 հազար հավանում։

Կիսվել սոց․ ցանցերում