«Հայաստան. պատմությունը պարերում». եզակի պարային ներկայացում, որը հանդիսատեսին հրավիրում է ազգային պարերի վայելուչ ուղեկցությամբ կատարել հետաքրքրաշարժ ճանապարհորդություն հայոց պատմության էջերով:
Հայաստան աշխարհում պարը հոգու լեզու է, որը մարմնավորում է մեր ժողովրդի հազարամյա պատմությունն ու մշակույթը։ Ազգային հնագույն պարերից մեկը՝ «Քոչարին», ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Հայերն իրենց պարային մշակույթը փայփայել են դարերի ընթացքում` գրեթե չկորցնելով պարերի սկզբնական տեսքը, պահպանելով յուրահատուկ գեղեցկությունն ու նրբագեղությունը։
Հենց պարն է համարվում անցյալի հետ կապող այն թելը, որ մեզ ծանոթացնում է տարբեր շրջանների եւ ժամանակների հայկական կենցաղին: Պարը հայերի կյանքի, հավատալիքների, հայրենիքի ու ընտանիքի հանդեպ սիրո վառ արտացոլումն է:
Այս ներկայացման միջոցով ցանկանում ենք հայտնել, որ հիշում ենք ամեն մի անկյուն, որտեղ ապրել է հայը եւ այս ավանդույթը փոխանցելու ենք սերնդեսերունդ։
Շրջեք պարային ռիթմերի ներքո հայոց պատմության տարբեր դարաշրջաններով, սկսած Նոյ նահապետից մինչեւ մեր օրեր, լիարժեք զգալով եւ ճանաչելով հայության խառնվածքն ու անպարտելի ոգին, ականատես լինելով թե’ մեծ պատերազմների, թե’ հարսանեկան աղմկոտ տոնակատարությունների:
Ձեզ սպասվում են.
— Ցնցող պարեր՝ հայ առաջատար պարարվեստի գործիչների կատարմամբ:
— Դուդուկ, զուռնա, քանոն եւ այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո:
— Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար. ներկայացումը հասկանալի կլինի ցանկացած լեզվով խոսող հանդիսատեսի համար:
— Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու հնարավորություն:
— Բովանդակալից սյուժե եւ զգայական մթնոլորտ, որոնք հանդիսատեսին կպարգեւեն զգացմունքների լայն շրջանակ եւ կստիպեն լիարժեք ապրումակցել հերոսների հույզերին / կարեկցել հերոսներին:
— Ավանդական ազգային տարազները, դեկորացիաները եւ ուղեկցող տեսաշարքը ձեզ ամբողջովին կտեղափոխեն հայկական մշակույթի աշխարհ:
Զբոսաշրջիկների համար, ովքեր եկել են ճանաչելու մեզ ու մեր երկիրը, հայրենակիցների համար, ովքեր կվերհիշեն իրենց հնագույն մշակույթը,
հայաստանաբնակ բոլոր-բոլորի համար, ովքեր էլ ավելի լավ կճանաչեն մեր մշակույթն ու կմասնակցեն իսկական հայկական հարսանեկան արարողության,
տոմսերն արդեն վաճառքում են, ամրագրեք եւ պատրաստվեք ուշագրավ ճանապարհորդության դեպի հայոց պատմության, մշակույթի եւ պարի աշխարհ:
