Պпւտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Այսօր՝ մայիսի 10-ին, Պետդուման կքննարկի վարչապետի թեկնածությունը։ Ժամը 14:00-ին կսկսվի Պետդումայի լիագումար նիստը, որում քվեարկություն կկայանա կառավարության նախագահի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։

Միշուստինը հանդես կգա զեկույցով և կպատասխանի պատգամավորների հարցերին։

Մայիսի 7-ին տեղի է ունեցել Պուտինի երդմնակալության արարողությունը։ Սա նրա հինգերորդ նախագահական ժամկետն է։

Օրենքի համաձայն՝ երդմնակալության օրը Միխայիլ Միշուստինի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել։

Երդմնակալության պահից ոչ ուշ, քան երկու շաբաթ հետո, նախագահը պետք է Դումայի հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածությունը։ Ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց վարչապետը պետք է նախագահին առաջարկի կառավարության նոր կազմ։

Կիսվել սոց․ ցանցերում