Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Մայիսի 12-ին ողբեգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկներն ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում