Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով նախկին դիվանագետների գննահատականների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ նրանց համարում է դասալիք, որոնք պատասխանատու պահին՝ երբ Հայաստանի տարածքի հանդեպ եղավ ադրբեջանական ռազմականա գրեսիա, լքեցին դիվանագիտական խրամատը:
Խոսքը ամենայն հավանականությամբ 2021 թվականի մայիսի մասին է: Այդ ժամանակ հրաժարական ներկայացրին արտգործնախարար Արա Այվազյանը՝ որ նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերին, ու նաեւ փոխնախարարներ ու այլ պաշտոնյաներ: Այժմ նրանք ձեւավորել են նախկին դիվանագետների մի ձեւաչափ:
Արարատ Միրզոյանն ասում է, որ նրանք դասալիք են, լքել են խրամատը, իսկ այժմ՝ ակամա, կամ այլ պետության թելադրանքով գործում են Հայաստանի ինքնիշխանության դեմ: Կառավարող մեծամասնության տեղեկատվա-քարոզչական ստանդարտն է, դա հասկանալի է:
Անհասկանալի է մի բան՝ ինչու՞ Հայաստանի հանրապետության տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի դեպքում չի հայտարարվել ռազմական դրություն: ՀՀ ռազմական դրության մասին օրենքը հստակ արձանագրում է, որ՝ ՀՀ հանդեպ հարձակման, անգամ հարձակկման սպառնալիքի դեպքում հայտարարվում է ռազմական դրություն: Որեւէ անգամ, երբ Ադրեջանը կամ դիմադրոությամբ, կամ առանց դիմադրության մտել է ՀՀ տարածք, չի հայտարարվել ռազմական դրություն:
Դիվանագետների՝ խրամատը լքելու մասին հայտարարություններին զուգահեռ, թերեւս պետք է լինի պատասխան նաեւ այս հարցին՝ ՀՀ տարածծքի հանդեպ ագրեսիայի դեպքում ինչու՞ չի գործել համապատասխան օրենքն ու չի հայտարարվել ռազմական դրություն:
Դրան զուգահեռ, թերեւս ժամանակն է, որ ավելի մանրամասն արտահայտվի նաեւ օրինակ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը 2021 թվականի մայիսի վեևջին թողնելով պաշտոնը, արել է հետեւյալ հայտարարությունը. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»: Ի վերջո, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ քայլ է պահանջվել Այվազյանից կամ ԱԳՆ-ից, ի՞նչ գաղափարի համաձայնություն, որը դեմ էր ՀՀ ինքնիշխանությանը եւ մերժելով դա՝ ներկայացրել է հրաժարական:
