Բшքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։

Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափման ժամանակ, ապօրինաբար ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը:

Կիսվել սոց․ ցանցերում