ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Կառավարության անդամները քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ շրջել են ԵՕՀՊՄ նորակառույց հանրակացարանային համալիրում, ծանոթացել ենթակառուցվածքային բարեկարգված պայմաններին:
🏗Պետական բյուջեից կատարված հատկացումներով այժմ քոլեջի տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ կապված մարզադահլիճների կառուցման, նորոգման և վերակառուցման հետ:
Կիսվել սոց․ ցանցերում