Ես երեւույթի բացատրությունը չունեմ, բայց պետք է արձանագրել, որ մեր մենթալիտետը ճնշում է դիվանագիտությանը․Վահրամ Աթանեսյան

Ես երեւույթի բացատրությունը չունեմ, բայց պետք է արձանագրել, որ մեր մենթալիտետը ճնշում է դիվանագիտությանը, արտաքին քաղաքականությանն՝ առհասարակ, որովհետեւ մեր ազգային ստերեոտիպը համարում է, որ ով մեզ բարեկամ է, պետք է թուրքին թշնամի լինի: Այդ պատճառով էլ մենք ոչ թե բարեկամներ ենք շահում, այլ մեծացնում թուրքերի բարեկամների շարքը: Իսկ ով փորձում է հաղթահարել այդ ավանդույթը, մեզանում հռչակվում է ,,դավաճան,,:
-Ինչպե՞ս կարելի է բարեկամություն անել մի երկրի հետ, որ Թուրքիայի բարեկամն է,-սա է մեր քաղաքական մտքի բարձրագույն պիլոտաժը:
Հ.Գ՚ Հաշվեկշռից հիմնականում դուրս է ռուս-թուրքական բարեկամությունը: Այդ դեպքում իշխող տեսակետն այն է, որ ռուսները թուրքերի հետ նաեւ մեզ համար կամ մեր անունից են բարեկամություն անում:
Կիսվել սոց․ ցանցերում