Տեսանյութ․Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից

Ինչպես հայտնել էինք՝ ըստ լրատվամիջոցների, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Հրապարակվել են որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ ուղղաթիռի վթարի տարածքից։ Նշվում է, որ մառախուղի պատճառով տեսանելիությունը մի քանի մետր է։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Էբրահիմ Ռաիսիի շարասյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։  Նախագահի կամ նրան ուղեկցողների հետ կապ չի հաստատվում։

Կիսվել սոց․ ցանցերում