Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Աлիև

Իբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ բարեկամական հանդիպումից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձր պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը։ Մենք աղոթում ենք նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության համար: Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը»։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի և Իրանի պետական ​​սահմանին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը, տեղի է ունեցել նաև Գիզ-Գալասի ամբարտակի բացման արարողությունը։

Կիսվել սոց․ ցանցերում