Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին:

Այս մասին գրում է IRNA-ն:

Միաժամանակ, ուղղաթիռին փրկարարների հասնելու մասին լուրերը հերքվում են Իրանի Կարմիր մահիկի ընկերակցության կողմից:

Եղանակային պայմանների պատճառով օդային որոնումը դադարեցվել է։

Ինչպես հայտնել էինք՝ ըստ լրատվամիջոցների, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Մինչ այս պահը հայտնի չէ ուղղաթիռում գտնված նախագահի, արտգործնախարարի ճակատագիրը։

Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի կյանքը վտանգի տակ է ուղղաթիռի կործանումից հետո:

«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Կիսվել սոց․ ցանցերում