ԱՄՆ-ՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՍՀՎԱՆ ՓԱՍՏԸ

Վաշինգտոնում հայտարարել են, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը դժբախտ պատահարն է։

Ամերիկյան իշխանությունները արտաքին միջամտության նշաններ չեն տեսնում. այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։
«Իրանի հյուսիս-արևմուտքում շատ վատ, մառախլապատ եղանակ է եղել, որտեղ ուղղաթիռը կործանվել է: Առայժմ թվում է, թե դա դժբախտ պատահար է, բայց գործը դեռ ամբողջությամբ հետաքննության փուլում է», — ասել է Շումերը:

Վաշինգտոնի ներկայացուցչի խոսքով՝ սադրանքի նշաններ չկան։

Միաժամանակ ամմերիկյան հետախուզությունը հայտարարել է, որ «ոչ հարիր խաղի» ապացույցներ չկան: Շումերն ընդգծել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի հետևել իրավիճակին։
Իրանում արդեն կարծիք է հնչում, որ կատարվածի մեղավորն ԱՄՆ-ն է, քանի որ այդ երկրի իշխանություններն էմբարգո են դրել Թեհրանին օդանավարերի վաճառքի վրա։

 

Կիսվել սոց․ ցանցերում