Այսօր Իրանում կհուղարկավորեն նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահԷբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։
Էբրահիմ Ռաիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխվել է Իմամ Ռեզայի դամբարան՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։
Նրանք այսօր Թեհրանում էլ հրաժեշտ են տալիս Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանին։
Ավելի վաղ սգո միջոցառումներ են անցկացվել Թավրիզում, Ղոմում և Թեհրանում։ Դրանց մասնակցել են հարյուր հազարավոր իրանցիներ։
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել է սգո միջոցառումներին։
