Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը թռիչքի ժամանակ բժշկական օգնություն է պահանջել։ Միջադեպը տեղի է ունեցել Մայամիից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում, հայտնում է New York Post-ը։
Ըստ աղբյուրների՝ մարզիկի մոտ խոցի սրացում է տեղի ունեցել։ Ինքնաթիռում պրոֆեսիոնալ բժիշկներ են եղել, ովքեր կարողացել են կայունացնել Թայսոնի վիճակը։
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկն արդեն 57 տարեկան է։ Նա ունի 50 հաղթանակ (44 նոկաուտով) և ընդամենը վեց պարտություն։
