Ես 38 տարեկան էի, ամուսին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսո ւցչուհու աշխատ անքին, շատ էի սիրում դպրոցն ու երեխաներին: Ծնողներս նույն մասնագիտությամբ են աշխատել ամբողջ կյանքում:Կար մի տղամարդ, ում հետ պարբե րաբար հանդիպում էինք, սակայն ոչ մի լուրջ նպատակ չունեինք: Ամոթ է խոստովանելը, բայց նա ամո ւսնացած էր…Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ հղի եմ: Գնացի բ ժիշկի, երբ իմացա, որ արդեն 4 ամիս է, ինչ այդ վիճա-կում եմ, շոկի մեջ էի… Բնականաբար, ընկերոջս ոչինչ չասացի, մենք այդ պահին արդեն մի ամիս էր, ինչ դադա-րեցրել էինք մեր շփումը:
Ես չէի պատկերացնում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու: Ոչ ոք չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չունեմ, իսկ ինձ մոր կարգավիճակում չէի պատկերացնում: Դեռ մտածում էի, որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախենում էի ապագայիս համար:Հաջոդ օրը գնացի աշխատանքի: Դասի ժամանակ երեխաներն իրենց սովորականի նման էին պահում: Դասի սկզբում մեկը մյուսին նամակ էր ուղարկում, ծիծաղում էին: Դա նորություն չէր,ես նրանց միշտ հեշտությամբ էի կարգի բերում, ուղղակի հան գիստ ասում էի, որ դասը սկսվել է, իսկ այդ օրը չդի մացա, սկսեցի գո ռալ և լա ցելով դուրս վազեցի:
