Գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 14-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում գործող գազալցակայանի տարածքում արևային կայան է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Նորատուս բնակավայր մայրուղի 35 «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում՝ արևային էներգիայի արտադրման կայանի տակ, այրվել է մոտ 230 ք․մ խոտածածկույթ և մոտ 1մ բարձրավոլտ էլ․մալուխ։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կիսվել սոց․ ցանցերում