ԱԺ-ի շենքը գրшվելու հրահանգ է եղել, որ հшրձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա․ Սիմոնյան

«Ազգային ժողովի շենքը գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա»։

Այս մասին  լրագրողների հետ զրույցում  նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով, թե ինչու չկայացավ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը։

«Նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, ոստիկանությունը թույլ չտվեց։

ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է։ Այս ամենը պարզ էր իրենց տարածած հայտարարություններից։

Իշխանությունը քաղաքական մակարդակով մտածում է, որ Բագրատ Գալստանյանը պիտի մնա փողոցում, ինքը պիտի շատ երկար մնա, մաշվի փողոցում։ Ինքը մնալու է փողոցում, այն ուժերն ովքեր սատարում են ևս մնալու են փողոցում, այդ թվում Գարեգին Բ–ն, և մնացածները»,- հայտարարել է Սիմոնյանը։

Կիսվել սոց․ ցանցերում