Թпւրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հասել են բնակավայրեր. հայտնի է 11 զпհի և 70-ից ավելի տուժածի մասին

Թուրքիայի Դիարբեքիրի Չընար շրջանի և Մարդինի Մազըդաղը շրջանի միջև ընկած հատվածում անտառային հրդեհ է բռնկվել, որը տարածվել է  դեպի հարակից բնակավայրեր:

Հրդեհի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել է 78 մարդ, որոնցից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Կիսվել սոց․ ցանցերում