Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում գտնվող «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտում հրդեհ է բռնկվել:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։ Մեկին հաջողվել է դուրս բերել շենքից։
Նախնական տեղեկություններով՝ շենքում ևս ինը մարդ կա։
Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 փրկարար և այլ մասնագետ, 40 միավոր տեխնիկա։
Փրկարարական աշխատանքը խոչընդոտում են բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը։
