Այսօր առավոտյան Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները՝ Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը եւԱնդրանիկ Արշակի Անտոնյանը Մասիս համայնքից են։ Անդրանիկ Արշակի Անտոնյանը մեր տեղեկություններով՝ Նորաբաց գյուղից է՝ մոտ 40 տարեկան, մասնակցում էր ՊՆ-ի հայտարարած 25-օրյա վարժական հավաքներին։
«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն հայտնեց նաեւ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
