Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Վարդենիսում է և կրակոցների ձայներ չեն լսվում՝ հանգիստ է։
«Ես Սոթքի բնակիչների եւ վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպել եմ, շփվել՝ հանգիստ է», — ասաց նա։ Հարցին՝ դպրոցականները առանց խնդրի կարողացե՞լ են գնալ դպրոցներ, Սարգսյանը պատասխանեց. «Այո իհարկե, երեխաները դպրոցներ գնացել են, սեպտեմբերի 1-ի միջոցառումները կազմակերպվել են բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։
Գեղամ Ադյան
