Որ չեն ասում. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն» մարդ ուզում է փսխի, հետն էլ եփած հավի ծիծաղն է գալիս:
Արկադին, Բակոն, Արայիկը, ԿԳԲ-ի Շահրամանյան Սամվելը ու մնացած բոլորը-բոլոր Արցախի ռուսական սատրապները ո´չ ռազմական լիդերներ էին, ո´չ էլ առավել ևս քաղաքական լիդերի հյուլե անգամ ունեին իրենց մեջ:
Անմակարդակ, գեղցի, անգրագետ, ողորմելի ու փսլնքոտ դրածո խանիկներ էին դրանք, որ ո´չ բանակ ունեին, որովհետև «Արցախի ՊԲ»-ն ընդամենը ՀՀ ողորմելի բանակի մի ողորմելի կորպուս էր իրականում, ո´չ էլ կյանքում քաղաքական որևէ բան էին արել կամ քաղաքական թեմայով մի հոդված գոնե կարդացել: Հրոսակախմբեր, այո ունեին, ու թերևս դա է այս ցեղի չափանիշներով ռազմական առաջնորդ կոչվելու գրավականը:
Ռուսները հերթով դնում-փոխարինում էին դրանց` մինչև իրենց գործարքը Բաքվի հետ կամբողջանա:
Եվ 2020թ.-ին ամբողջացավ:
Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի վրա ըստ ռուսական կարգադրության` իրենց նախագահ, պետնախարար ու վարչապետ ինքնահռչակած ու երևակայած գեղցի անգրագետ փնթիներն էլ զբաղված էին սեփական գրպանները լցնելով ու Արցախը կեղեքելով և մոնղոլ-թաթարական ոճով բռնաճնշումներ իրականացնելով:
Դրանք ոչ միայն ոչինչ չարեցին, որ Արցախը իրականում անվտանգ դառնա, այլև իրենց մոսկովյան տերերի կամոք ամեն ինչ արեցին, որ Արցախը հեշտ պատառ դառնա նվաճողի համար: Իսկ դրանցից վերջինը, որ հասկանալի է թե ինչու, պլստացվեց նվաճողի ճիրաններից` իրականացրեց Արցախի հանձնման վերջին արարը:
Հոգով ստրուկի, ընդ որում հայրենիք կործանած ու հետո հանձնած ստրուկի տեղը առնվազն բանտում է: Ու արդեն կարևոր չէ թե որ երկրի բանտում. սեփական երկրի, թե այն երկրի, որի շահերին իրականում վերջնահաշվարկով այդ ստրուկը ծառայել է:
https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/pfbid02rmd2P3RBEDCWKcoX4juCvbJnCJ4xdx3NQhghYbSvJmDHfYLfaorXUKKvhwkT996Cl?rdid=YRyUsLI1z0MThPMg
