#ՀԻՄԱ․Բшքпւն հրետшնի է բերել Սпթքի սшհմшնին, եթե այն կիրառվի՝ կներքաշվենք լուրջ բախման մեջ

Հակառակորդն օգտագործում է ականներ, Սոթքի սահմանին մոտեցրել է ծանր հրետանի։ Եթե ռազմական բախման աշխարհագրությունը մեծանա, ապա չի բացառվում կրկնվի սեպտեմբերյան դեպքերը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Սոթքի մոտ գերիշխող բարձրունքներ ունենք, Ադրբեջանը ցանկանում է վերցնել, եթե գրավեն, ամբողջ վերահսկողությունը իրենցն է լինելու։ Տեղեկություն կա, որ սահմանին  որոշ տեխնիկայի շարժ կա, ծանր հրետանի են մոտեցրել, եթե այն աշխատիմեծ հեռահարությամբ, կարող է հարվածներ հասցնել և հայկական կողմը կարող է ներքաշվել լուրջ բախման մեջ։ Որքանո՞վ է այն ձեռնտու ՌԴ-ին, ով Թուրքիայի հետ ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում կայունություն լինի»,- ավելացրեց ռազմական փորձագետը

Կիսվել սոց․ ցանցերում