Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ից դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։
«Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է Լիբանանի բոլոր շրջաններում պետական և մասնավոր դպրոցները, քոլեջներն ու համալսարանները փակելու մասին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ նախապատրաստված պետական ուսումնական հաստատությունները կբացվեն որպես երկրի հարավային շրջաններից փախստականների համար ժամանակավոր տեղավորման կենտրոններ։
