ՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ Է ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄՆ ԸՆԿՆՈՒՄ 

Մասնագետներն ասում են, որ վահանաձեւ գեղձի, սրտի հետ կապված հիվանդությունները, ինչպես նաեւ որոշակի դեղամիջոցների ընդունումը հանգեցնում է արյան ճնշման նվազման։ Հիպերտոնիան, ըստ նրանց, այն վիճակն է, որի ժամանակ երակային ճնշումը գտնվում է 100/60 մմ սնդիկի սյան ցուցանիշից ներքեւ։ Հիմնական ախտանշաններն են՝ թուլությունը, գլխապտույտը, գլխացավերը, սրտխառնոցը, աչքերի առաջ սեւանալը՝ հատկապես, երբ մարդը կտրուկ վեր է կենում նստած տեղից։ Հիպերտոնիան կարող է առաջանալ նաեւ քնի պակասից, թերսնումից, նստակյաց կենսաձեւից, ջրազրկումից։ Բժիշկները նշում են, որ նման դեպքերում կարեւոր է, որ մարդը սնվի բալանսավորված կերպով, եւ սննդի մեջ լինեն բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ եւ միներալներ։

Հիպերտոնիա ունեցողներին էլ խորհուրդ է տրվում ուտել օրական հինգից վեց անգամ՝ փոքր չափաբաժիններով։ Նաեւ խորհուրդ է տրվում պառկած կամ նստած տեղից բարձրանալ ոչ միանգամից, ունենալ օրվա մեջ հանգստի հստակ սահմանված ժամեր։ Օգտակար է նաեւ սննդի մեջ սուրճի եւ թեյի ներառումը, սակայն չափավոր քանակությամբ, նշում են մասնագետները։

 

Կիսվել սոց․ ցանցերում