Ես բացառում եմ «զանգովի» արդարադատությունը մեր իշխանության օրոք․ Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով՝ Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և քննչական կոմիտեի Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված ուսումնասիրությունը տեղի կունենա կուսակցության կանոնադրության համաձայն։

Այս մասին ԱԺ խորհրդրանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա։

«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, վարչապետն էլ է անդրադարձել դրան կառավարության հարց ու պատասխանի ընթացքում։ Ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված ուսումնասիրությունը, քննությունը տեղի կունենան կուսակցության կանոնադրության համաձայն և վարչության տիրույթում»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ ոչ կուսակցականների հայտարարություններն էլ պետք է ուսումնասիրվեն համապատասխան կառույցների ընթացակարգերի համաձայն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում