Հարիսը Մերձավոր Արևելքում դեէսկալացիան անվանել է ԱՄՆ առաջնահերթություններից մեկը

Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիան Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթություններից է։ Այս մասին Միչիգանում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

«Մի քանի ժամ առաջ ես ավարտեցի երկար և կարևոր զրույցը նախագահի հետ և մեր ազգային անվտանգության թիմի հետ: Իհարկե, մենք շարունակում ենք հավատալ, որ կարևոր է աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին: Մենք նաև համոզված ենք, որ ապագայում մենք պետք է հասնենք դեէսկալացիայի տարածաշրջանում, և դա կլինի մեր առաջնահերթությունը»,- նշել է նա՝ մեկնաբանելով Իսրայելի հարվածները Իրանին։

Լրագրողների այն հարցին, թե ինչ են ասում ԱՄՆ արաբ դաշնակիցները Իսրայելի հարվածների մասին, Հարիսը պատասխանել է․

«Այն, ինչ ես կարող եմ ասել, այն է, որ տարածաշրջանի ղեկավարները միակարծիք են, և, իհարկե, Միացյալ Նահանգները խորապես համոզված է, որ այս տարածաշրջանում պետք է լինի դեէսկալացիա, ոչ թե էսկալացիա»:

Կիսվել սոց․ ցանցերում