Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման

Քնի մշտական պակասը հանգեցնում է այնպիսի նյութերի արտադրության ավելացմանը, որոնց պարագայում մարդն ավելի մեծ հաճույքով է սկսում ուտել ճարպային և քաղցր սնունդ։ Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում։

«Գազետա.ռու»-ին նման կարծիք է հայտնել  էնդոկրինոլոգ Օլգա Չերնիցկայան։

«Քնի պակասի դեպքում արյան մեջ բարձրանում է էնդոկանաբինոիդների մակարդակը, ինչը ազդում է ուտելիք ուտելու հաճույքի վրա։ Սրանք մարդու մարմնի կողմից սինթեզված նյութեր են, որոնք ակտիվացնում են կանաբինոիդ ընկալիչները, այսինքն՝ ունեն մարիխուանայի ակտիվ բաղադրիչների նման ազդեցություն»,-նշել է մասնագետը։

Սովորաբար արյան մեջ 2-AG-ի մակարդակը գիշերը նվազագույն է, առավոտյան սկսում է աստիճանաբար աճել, օրվա կեսին հասնում է առավելագույնի և աստիճանաբար նորից նվազում։ Քնի պակասի դեպքում 2-AG-ի ցերեկային կոնցենտրացիան աճում է և բարձր է մնում մինչև երեկոյան ժամը ինը: Սա էլ հանգեցնում է բարձր կալորիականությամբ մթերքների ավելի շատ օգտագործման։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում