Ձեզ ենք ներկայացնում խորհուրդներ, թե ինչպես դիմանալ անքուն գիշերից հետո.
1. Սուրճ ըստ ժամանակացույցի
Սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում առավոտյան մեկ գավաթից ավել չխմել այս ըմպելիքից, քանի որ կոֆեինի ցերեկային դոզան օրգանիզմի կողմից կլանվում է շատ արագ։ Շատ մարդիկ առավոտվանից զգում են ուժեղ թուլություն, և այդ պատճառով անմիջապես սուրճ են խմում, որպեսզի թարմանան։ Սակայն այդ վիճակը կանցնի ինքն իրեն 20-30 րոպեի ընթացքում։ Իսկ ըմպելիքը ավելի արդյունավետ է կեսօրի մոտ։
Երկրորդ բաժակը կարելի է օգտագործել մեծ հանդիպումներից, կամ ժողովներից առաջ։ եվ երրորդը՝ օրվա երկրորդ կեսին։ Սակայն զգուշացեք սուրճ ըմպել 15։00-ից հետո, որովհետև այն օրգանիզմում կարող է մնալ մինչև 7 ժամ, որը կփոքրացնի գիշերը քնելու հավանականությունը։
2. Չքնել
Շատերի կողմից ամենատարածված սխալը՝ քնել գոնե 5 րոպե որպեսզի թարմանալ։ Սակայն գիտնականները պնդում են, որ եթե չի ստացվել լիարժեք քնել, ավելի լավ է ընդհանրապես չքնել։ 5 րոպե քունը ոչ մի թարմություն չի կարող հաղորդել։
3. Խուսափեք շաքարից
Անքուն գիշերից հետո պետք է անպայման նախաճաշել։ Խուսափեք քաղցր կերակուրներից, նախապատվությունը տվեք շիլաներին և ձվին։
4. էներգիա պահանջող խնդիրները լուծեք առաջին հերթին
Աշխատավայրում, առաջին մի քանի ժամերին փորձեք կատարել ամենադժվար, էներգիա պահանջող աշխատանքները, մնացածը թողնելով օրվա երկրորդ կեսին։ Էներգիան պետք է կարողանալ ճիշտ բաշխել
5. Արևային ակնոցները թողեք տանը
Վառ, բնական լույսը շատ օգտակար է օրգանիզմի համար, այդ պատճառով տնից աշխատավայր ճանապարհը ավելի լավ է անցնել առանց արևային ակնոցների։
6. Մի հրաժարվեք ֆիզիկական վարժանքներից
Առավոտյան վազքի սիրահարները չպետք է հրաժարվեն դրանից, երբ անքուն գիշեր են ունեցել։ Վազքը օգտակար կլինի։ Սակայն փորձագետների կարծիքը այս հարցումը ոչ միանշանակ է։
Այս խորհուրդները կօգնեն Ձեզ հաղթահարել քնկոտությունը։ Բարի օր ենք մաղթում։