ՀՀ պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են սահմանային կուտակումների տեղեկությունների մասին լուրերը։
Ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ սահմանային իրավիճակի մասին պարբերաբար հաղորդագրություններ են տարածում, իսկ ադրբեջանական կուտակումների մասով հորդորել է գրավոր հարցում ուղարկել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է, որ բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Հրապարակել ենք նաև տեսանյութ, որոնք ցույց են տալիս կենդանի ուժի և տեխնիկայի տեղաշարժը դեպի Հայաստանի հետ սահմաններ։ Նշենք նաև, որ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ գրել էր, հնարավոր է, որ այդ ամենն արվում է երկու նպատակով․ Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ կամ էլ տեղեկատվական քարոզչական գիծ է։
