Որո՞նք են այն մրգերը, որ օգնում են ցուրտ սեզոնին

Վիտամիններն ու հակաօքսիդանտներն օգնում են կանխարգելել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները և վերականգնել օրգանիզմը ցուրտ սեզոնի ընթացքում, հիշեցնում է սննդաբան Ալլա Պորխունը։ Նա Gazeta.Ru-ի հետ զրույցում թվարկել է այն պտուղները, որոնք օգնում են այս ընթացքում։

Առաջին հերթին, նա խորհուրդ է տվել սննդակարգում ներառել ցիտրուսային մրգեր՝ նարինջ, կիտրոն, մանդարին և գրեյպֆրուտ։ Վիտամին C-ի բարձր պարունակության շնորհիվ այս մրգերը աջակցում են իմունային համակարգին և խթանում կոլագենի սինթեզը, որն արագացնում է հյուսվածքների բուժումը և ամրացնում լորձաթաղանթները՝ կանխելով վարակների ներթափանցումը օրգանիզմ: Բացի այդ, շարունակել է Պորխունը, կիվին վիտամին C-ի աղբյուր է, որն ունի նաև հակաօքսիդանտների և մանրաթելերի մեծ պարունակություն, որոնք կարևոր են աղիքային միկրոբիոտայի առողջության համար, որն ազդում է իմունիտետի վրա։

Նուռը հզոր հակաբորբոքային հատկություն ունի, լավացնում է արյան շրջանառությունը և պարունակում է պոլիֆենոլներ, որոնք հակավիրուսային ազդեցություն ունեն, հավելել է դիետոլոգը։

«Բանանը, խնձորն ու խուրման նույնպես օգտակար են սուր շնչառական վիրուսային վարակի համար։ Կալիումով հարուստ բանանը օգնում է պահպանել ջրի աղի հավասարակշռությունը հատկապես բարձր ջերմաստիճանի դեպքում, իսկ պեկտինի բարձր պարունակությամբ խնձորը նորմալացնում է աղիների աշխատանքը, ինչը դրական է ազդում իմունային պատասխանի վրա»,- ասել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ խուրման ունի հակաբորբոքային և անոթները ամրացնող հատկություն A, C, P վիտամինների, ինչպես նաև յոդի և մագնեզիումի շնորհիվ։

Կիսվել սոց․ ցանցերում