Այսօր երեկոյան աստերոիդ է ընկնելու Ռուսաստանի վրա, հայտնել են Ուրալի դաշնային համալսարանից:
Համալսարանի գիտնականները կհետևեն փոքր աստերոիդի հետագծին, որը կմտնի Երկրի մթնոլորտ Մոսկվայի ժամանակով 19:17-ին (ՀՀ ժամանակով 20:17-ին), ասել է բուհի պրոֆեսոր Վիկտոր Գրոխովսկին:
Նրա խոսքով՝ աստերոիդի անկումն սպասվում է Յակուտիայում՝ Օլեկմինսկ եւ Լենսկ գյուղերի միջեւ։
