Այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։
Խուդաթյանը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։
Նախարարը հանձնարարել է ընթացքում գտնվող և նոր մեկնարկող ծրագրերին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները։
Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։
