Ամանորյա գեղեցիկ տորթ

Բաղադրիչներ

Կարմիր թավիշի համար
• ալյուր 2,5 բաժակ
• շաքարավազ 1,5 բաժակ
• սոդա 1 թ.գ.
• կակաո 1 թ.գ.
• աղ ½ թ.գ.
• վանիլին
• կեֆիր 1,5 բաժակ
• ձեթ ½ բաժակ
• 2 ձու
• սննդի ներկ կարմիր գույնի
• քացախ 1 թ.գ.

Կրեմի համար
• կրեմ֊չիզ 225 գ
• կարագ 115 գ
• շաքարի փոշի 3 բաժակ
• վանիլին
• սերուցք 1֊2 ճ.գ.

Պատրաստման եղանակը
Առանձին ամանների մեջ խառնել չոր բաղադրիչները և հեղուկ բաղադրիչները։ Հեղուկ բաղադրիչները հարել, ավելացնել չոր բաղադրիչները քիչ֊քիչ, զգույշ խառնել։ Ավելացնել քացախը, խառնել։ Խմորը լցնել ձևամանի մեջ, թխել 30֊35 րոպե 175°֊ում։ Թողնել սառչի 10 րոպե, ապա հեռացնել ձևամանից, դնել ցանցի վրա, թողնել սառչի լրիվ։
Կրեմ֊չիզը կարագի հետ հարել, քիչ֊քիչ ավելացնել շաքարի փոշին, ավելացնել վանիլինը, հարել։
Զարդարել տորթը կրեմով և ցանկացած այլ զարդարանքներով։

Կիսվել սոց․ ցանցերում