Պատրաստենք շա՜տ համեղ բանջարեղենային տոլմա կաղամբի տերևներով։
Բաղադրիչներ`
• կաղամբ
• բրինձ 2,5֊3 բաժակ, եփած
• սոխ 4 գլուխ, մանր կտրատած
• 5 գազար, քերած
• ձեթ
• աղ 2 ճ.գ;
• սև պղպեղ 1 թ.գ.
Պատրաստեք Մառանիկի դասական բրնձով և սև պղպեղով։
Պատրաստման եղանակը`
Տապակել ձեթով գազարն ու սոխը, ¼֊ն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձով։ Կաղամբը թեթև խաշել։ Փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած սոխառածը գազարով։ Ավելացնել սոուս ըստ ճաշակի (տոմատ կամ լոլիկ֊պղպեղի սոուս)։ Եփել ջրով կրակի վրա կամ ջեռոցում 175°֊ում 30֊45 րոպե։
Պատրաստենք շա՜տ համեղ բանջարեղենային տոլմա կաղամբի տերևներով
