«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանին պաշտպանելու կոչին

Ամերիկահայ հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել կանխել հայերի նոր  ցեղասպանությունը։

 

 

«Խնդրում եմ նախագահ Ջո Բայդենին կանխել  հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ Ամերիկան (ու ամբողջ աշխարհը) գործողություն ձեռնարկի Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար»,- ինստագրամյան իր էջում գրել է նա։

 

 

Քիմ Քարդաշյանի գրառմանը անդրադարձել է նաեւ հայտնի Rolling Stone կայքը։ Քլոե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի Story բաժնում կիսվել է կայքի հրապարակմամբ ու գրել,-«Հպարտ եմ քեզանով, իմ գեղեցկուհի քույր»։

375006052_673844337997996_5105581582244649259_n.jpg (139 KB)

Կիսվել սոց․ ցանցերում