Աշխատիր ընդհանրապես չդժգոհել քո կյանքից,այն որից դու դժգոհում ես, շատ շատերի համար հանդիսանում է երազանք։ Ամեն նոր սկսվող օրը,սկսեք փառաբանել ԱՍՏԾՈՒՆ, եթե դու առավոտյան արթնացել ես, կարողանում ես տեսնել լսել,քայլել,ունես հնարավորություն զբաղվել քո գործով, հանդիպել ընկերներդ, և ուղղակի ուրախանալ մանրուքներով, ուրեմն դու շատ հարուստ մարդ ես։ Մի մոռացիր դրա համար փառաբանել և շնորհակալություն հայտնել ԱՍՏԾՈՒՆ։ Հիշիր, թե քանի միլիոն մարդ այդ հնարավորությունը չունեն, զրկված են այդ ուրախությունից,հիվանդության պատճառով, կամ էլ հիշիր թե ինչքան մարդ,այդ առավոտյան լույսը չտեսավ, գիշերը մահացան, իսկ դու ողջ ես։ Սովորեք գնահատել այն ինչ որ ունեք այսօր, և մի մոռացեք դրա համար ԱՍՏԾՈՒՆ ասել շնորհակալություն։ Ամեն
ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ,ՓԱՌՔ ՔԵԶ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ԱՄԵՆ
