«Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան

«Ես իմ կեսին այդպես էլ երևի չգտա կյանքում: Երկու անգամ եմ ամուսնացել, գեղեցիկ տղամարդիկ են եղել երկուսն էլ, ես չգիտեմ իմ ինչն էին նրանք հավանել:

Բագրատը և՛ տաղանդավոր էր, և՛ արտաքինն էր շատ լավը, և՛ շատ խելացի էր: Ես հարգում էի նրան, գնահատում էի նրա բոլոր արժանիքները, բայց չէի սիրում նրան: Ինքն էլ դա հասկանում: Ես չէի կարող ստիպել ինձ սիրել, դա ստիպելով չի լինում: Բայց նա ամբողջ Հայֆիլմում ամենախելացին էր:

Ես սիրել եմ, բայց չեմ ամուսնացել նրա հետ, ում սիրել եմ»,- «Առանց կարծրատիպերի» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Անահիտ Ղուկասյանը:

 

https://tert.am/am/life/news/2025/01/23/Anahit-Ghukasyan/4220609?fbclid=IwY2xjawH_C2dleHRuA2FlbQIxMAABHaokjMk0dv3a41E0kCuITQ-td9nEuX7FPCieXfv98r6hJXKz4t7kCDxagA_aem_QkA2rAKFtk3hHhK8donGnw

Կիսվել սոց․ ցանցերում